Հայաստանից` չորս մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2010 9:46

Հոկտեմբերի 21-24-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի Հայաստանի 4 բռնցքամարտիկ: Ռինգ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը, Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 կգ), աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Անդրանիկ Հակոբյանը (75կգ) և Արթուր Խաչատրյանը (81 կգ): Մեր ընտրանին գլխավոր մարզիչ ՌաֆայելՄեհրաբյանի ղեկավարությամբ նախապատրաստական պարապմունքներ կանցկացնի Ծաղկաձորում: Իսկ հոկտեմբերին Հայաստանի հավաքականը Աբովյանում համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի ուժեղ կազմ ունցող Մարոկկոյի ընտրանու հետ:

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply