Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 16, 2010 11:57

Վաղը Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի հերթական 47-րդ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված են ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագիծը, մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախնական նախագիծը, ԱՊՀ-ի երկրների պարենային անվտանգության բարձրացման հայեցակարգի նախագիծը եւ այլ հարցեր:

ԱՊՀ-ի Տնտեսական խորհուրդը հիմնական գործադիր մարմինն է, որն ապահովում է ԱՊՀ-ի շրջանակներում ընդունված համաձայնագրերի, ազատ առեւտրի գոտու ձեւավորման ու գործունեության վերաբերյալ Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի որոշումների կատարումը:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply