Վաղը Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտեի 11-րդ նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 16, 2010 10:29

Այսօր  եռօրյա աշխատանքային այցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 11-րդ նիստին մասնակցելու նպատակով

Սեպտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտեի հերթական տասնմեկերորդ նիստը:

Նիստի ժամանակ կողմերը կքննարկեն Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր, ներառյալ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Բրյուսել մեկնող պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զարգացման վարչության պետ Լևոն Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ու ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վ. Աբրահամյանը:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply