Երևանը կշողա տոնական լույսերի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 10:14

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությանը  քննարկվել են  համաքաղաքային ընթացիկ ծրագրերին վերաբերող մի շարք խնդիրներ. այս մասին հաղորդում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքի բոլոր շենք-շինությունները՝ ըստ գործառական նշանակության. նախատեսվում է ստեղծել տվյալների էլեկտրոնային շտեմարան։ Հայ օգնության միության 100-ամյակի առիթով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել նոր պուրակ։

Բնապահպանաության վարչության պատասխանատուի ներկայացրած զեկույցի համաձայն` Երևանի վարչական շրջանները 48 նոր պուրակ հիմնելու առաջարկ են ներկայացրել. ծրագիրը քննարկվում է, նոր պուրակները հիմնականում տեղակայված կլինեն բակային տարածքներում։

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ իրականացվում է մայրաքաղաքի ջրամատակարարման ժամանակացույցի մոնիտորինգ։ Զեկուցվել է, որ առաջիկա տոնական օրերին ընդառաջ սեպտեմբերի 10-ից մայրաքաղաքում սկսվել են տոնական արտաքին լուսավորության անցկացման աշխատանքները։ Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի օրը, քաղաքամայր Երևանի փոքր կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցն ու Մաշտոցի պողոտան, ողողված կլինի գիշերային տոնական լույսերով, իսկ հոկտեմբերի 10-ին` «էրեբունի-Երևան»  տոնակատարության ժամանակ, ողջ մայրաքաղաքը կշողա շքեղ լույսերի մեջ։

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply