Պարգևատրվել են «Արիության համար» մեդալով

Պաշտոնական, Օրվա լուր | | September 13, 2010 11:51

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, որով մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար «Արիության համար»  մեդալով են  պարգեւատրվել երկու զինծառայող.  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, շարքային (պայմանագրային) Դավիթ Եղիազարյանը և  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Յուրի Հովասափյանը:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply