Հրդեհներ. այրվել են խոտածածկ տարածքներ և անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2010 11:45

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Լենինգրադյան 2 հասցեին հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 09.53-ին:

Տեղում պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք և բռնկում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-04” ծառայության եւ էլ.ցանցի հերթապահները:

Նույն օրը, ժամը 11.08-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորուտ գյուղի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.51-ին, մարվել` ժամը 14.04-ին:

Այրվել է Ն. Հովհաննիսյանին պատկանող` 1300 հակ անասնակերը, 1 ընկուզենի, հավանոցում սատկել են` 12 հնդկահավ եւ 8 հավ: Այրվել են նաեւ Գ. Համբարձումյանին պատկանող` 1000 հակ անասնակերը և 2 ընկուզենի:

Նույն օրը, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել Սևանից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` ժամը 19.00-ին:

Այրվել է Ա. Ավետիսյանին պատկանող տան բակում պահեստավորված 6 տ անասնակերը:

Նույն օրը, ժամը 20.18-ին ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ակունք գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել` ժամը 21.50-ին:

Այրվել են` Ա. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքը` 160 քմ. մակերեսով, նկուղում կուտակված 1 խմ. վառելափայտը և բակում կուտակված 200 հակ անասնակերը:

Սեպտեմբերի 8-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Էրեբունու 4-րդ զանգվածում գտնվող “Երևանշին” այգեգործական ընկերության տարածքում այրվել է 3500 քմ. խոտ (եւ փայտյա տնակ), Վ. Թոթովենցի 3 հասցեին հարակից տարածքում` 5000 քմ. խոտ եւ 6 ծառ, Լվովյան 11 հասցեին հարակից տարածքում` հա խոտ,, թփուտ եւ ծառեր (հայտարարվել է հրդեհի “ԲԻՍ-1” բարդության աստիճան. դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը):

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Կոտայքի մարզի` Հրազդան քաղաքի “Վահագնի” թաղամաս 315 հասցեին հարակից տարածքում. այրվել է  2,5 հա  խոտ, Պտղնի գյուղի այգեգործական ընկերության տարածքում` 2000 քմ.  խոտ, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի վերջնամասում` `1 հա  խոտ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ, Զառ գյուղի “Հաջի” կոչվող տարածքում` 200 հա խոտ, Աբովյան քաղաքի Կարմիր Բանակայինների փողոցին հարակից տարածքում` 1 հա խոտ, Գետամեջ գյուղում` 1 հա խոտ, Ակունք գյուղի գերեզմանատան տարածքում` 4000 քմ. խոտ, “Արզնու” կամրջի տակ գտնվող թիվ 107 հանրակացարանին հարակից տարածքում` 1 հա խոտ, թփուտ, աղբ եւ 4 էլ.սյուն, Տավուշի մարզի Բերդավան և Կողբ գյուղերի միջև գտնվող “Քարափակույտ” կոչվող հանդամասում` 4 հա մացառուտ, Վերին Կարմիր աղբյուր գյուղի տարածքում` 15 հա խաղողի այգի, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղին հարակից տարածքում` 5 հա  խոտ, Գեղարքունիքի մարզի Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին հարակից սարալանջին` 1500 քմ.  խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply