Անտառուտը նոր համայնքապետ ունի, իսկ Նիգավանի գյուղապետը վերընտրվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 6, 2010 12:05

Արագածոտնի մարզի Նիգավան եւ Անտառուտ համայնքներում սեպտեմբերի 5-ին կայացել են համայնքապետի հերթական ընտրություններ:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից,  Նիգավանում համայնքապետ է վերընտրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արտաշես Գալստյանը: Նրա օգտին քվեարկել է 172 ընտրող:

Մյուս թեկնածուներից Ռոման Ստեփանյանը հավաքել է` 102, Սեւակ Անտոնյանը` 65 ձայն, 11 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 458 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 350-ը:

Անտառուտում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Հովիկ Զաքարյանը` վաստակելով 84 ձայն: Մյուս թեկնածուի` գործող գյուղապետ Սամվել Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 70 հոգի, հինգ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այստեղ 192 ընտրողից ընտրությանը մասնակցել է 159-ը:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply