Հանգիս֊տը` շքեղություն. ճգնաժամը սպառ֊նում է զբո֊սաշր֊ջային բիզնեսին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 27, 2009 12:31
meri-tovmasyan-1

Մերի Թովմասյանը ասում է, որ մարդիկ խնայողությունները չեն ծախսի հանգստի վրա

34-ամյա հաշվապահ Անահիտ Խաչատրյանը, ով 4-5 տարի շարու֊նակ ամեն ամառ մեկնում է ար֊տասահման հանգս֊տանալու, այս տարի չգիտի, թե արդյոք կկարողանա՞ իրականաց֊նել դեռ անցած տար֊վանից դեպի Իս֊պանիա ծրագր֊ված ճամփոր֊դությունը: Տնտեսական խո֊րացող ճգնաժամի հետևանքով նա կարող է կորց֊նել աշխատանքը և եկամուտ֊ները խնայում է նեղ օրվա համար:

Շատ հայաս֊տանցիների համար ար֊տասահմանում հանգս֊տանալու` վեր֊ջին 10 տարիներին ձեռք բերած սովորությունն այս տարի անթույլատ֊րելի շքեղություն է դար֊ձել:

Ամառը, ըստ տու֊րօպերատոր֊ների, հայաս֊տանցիների հանգս֊տի հիմնական սեզոնն է, և մեկ ամսից պարզ կլինի, թե ինչ֊քան մարդ հանգս֊տի վրա փող ծախսելու ռիսկ կունենա. «Առայժմ ար֊տագնա տու֊րիզմի պատ֊կերը հստակ չէ,- ասում է «Սպուտ֊նիկ» տու֊րիս֊տական գործակալության մենեջեր Մերի Թովմաս֊յանը,- իսկ հիմա հիմնականում հանգս֊տի են մեկնում ամուս֊նական զույգերը և այն մար֊դիկ, ում ար֊ձակուր֊դը հիմա է»:

Մինչ տու֊րիզմի գլխավոր սեզո֊նի մեկնար֊կը, ար֊դեն նվազել է ար֊տասահման մեկնող զբո֊սաշր֊ջիկների թիվը, և այս տար֊վա հունվար-մարտ ամիս֊ներին 5%-ով ավելի քիչ մարդ է մեկնել հանգս֊տի, քան անց֊յալ տար֊վա նույն ամիս֊ների ընթաց֊քում:

Վիճակագրության ծառայության տվյալների համաձայն այս տար֊վա առաջին երեք ամիս֊ներին Հայաս֊տանից 4,9%-ով ավելի քիչ մարդ է մեկնել հանգս֊տի, քան անց֊յալ տար֊վա նույն ամիս֊ներին (2009-ին` 85198 մարդ, 2008-ին` 89542 մարդ):

Տնտեսական ճգնաժամի պայմաններում ճամփոր֊դությունն ամենավեր֊ջին «կարիքն է», ո֊րի համար մար֊դիկ պատ֊րաստ են գումար ծախսել:

Զբո֊սաշր֊ջության համաշխար֊հային կազմակեր֊պության կանխատես֊մամբ 2009-ին զբո֊սաշր֊ջության ընդամենը 0-1% աճ է գրանց֊վելու, մինչ֊դեռ 2008-ին զբո֊սաշր֊ջության աճը միջինը կազմում էր 4,5% , իսկ միայն 2007-ին աճել է 7%-ով:
Համաշխար֊հային գործընթաց֊ներից դուրս չի մնում Հայաս֊տանը, ուր 2001 –ից ի վեր զբո֊սաշր֊ջիկների այցը տարեկան աճում էր միջինը 25%-ով: Իսկ այս տար֊վա առաջին եռամս֊յակում երեք տու֊րիս֊տական գործակալություն ար֊ձանագրել են, որ զբո֊սաշր֊ջիկների այցը նվազել է 15-20%-ով:

Պաշտոնական տվյալները հակասում են գործակալությունների ներ֊կայաց֊րած թվերին: Ըստ էկո֊նո֊միկայի նախարարության զբո֊սաշր֊ջության և տարածքային տնտեսական զար֊գաց֊ման գործակալության` 2009-ի հունվար-մարտ ամիս֊ներին 2,8%-ով ավել զբո֊սաշր֊ջիկ է այցելել (2009-ի առաջին եռամս֊յակում` 86569 զբո֊սաշր֊ջիկ, իսկ 2008-ի նույն ժամանակահատ֊վածում` 84234):

Զբո֊սաշր֊ջության զար֊գաց֊ման հայկական գործակալության մար֊կետինգի գծով տնօ֊րեն Սյուզաննա Ազո֊յանն ասում է, որ զբո֊սաշր֊ջային այցելությունների աճը գրանց֊վել է ի հաշիվ անհատական այցելությունների: Կազմակերպված խմբային այցելությունները զբո֊սաշր֊ջիկների միայն 15-20%-ն են կազմում: Ըստ Ազո֊յանի` 2009-ին խմբով եկող զբո֊սաշր֊ջիկների թիվը կնվազի, ինչն ար֊դեն իսկ ար֊ձանագրում են տու֊րօպերատոր֊ները: Տու֊րիս֊տական խմբերի նվազման հետևանքով կփակվեն տու֊րիս֊տական գործակալություններ(այսօր Հայաս֊տանում գործում է 180-ից ավել տու֊րիս֊տական գործակալություն): «Առայժմ տու֊րիս֊տական գործակալությունների փակման մասին խոսք չկա: Սակայն վստահ եմ, որ մրցունակները կկարողանան գո֊յատևել»,- ասում է Ազո֊յանը:

Հայաս֊տան այցելող զբո֊սաշր֊ջիկները հիմնականում տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող երկր֊ներից են` Եվ֊րոպայից, ԱՄՆ-ից և Ռու֊սաս֊տանից:

«Շատերը զրկվել են աշխատանքից, շատերն էլ աշխատանքը կորց֊նելու վտանգի առջև են կանգնած: Մար֊դիկ ամեն կերպ փոր֊ձում են խնայո֊ղություններ անել,- ասում է Մերի Թովմաս֊յանը,- պարզ է, որ մար֊դիկ կամ չեն ուզենա ճամփոր֊դել, կամ էլ կայցելեն հարևան երկր֊ներ, որտեղ հնարավորին չափ քիչ գումար կծախսեն»:
Նա ասում է, որ մար֊դիկ հաճախ ընտ֊րում են տարածաշր֊ջանը, որտեղ կուզենային այցելել, ապա ընտ֊րում են առավել մատ֊չելի եր֊կիրը, իսկ Հայաս֊տանը դրանց թվում չէ (ըստ www.rol.ru կայքի` ամենամատ֊չելի երկր֊ների թվում են Թուր֊քիան, Հունգարիան, Բուլղարիան):

Մինչ զբո֊սաշր֊ջիկներին գրավելու համար շատ երկր֊ներում իջեց֊վում են մատուցվող ծառայությունների գները (օ֊րինակ` ռու֊սական բազմաթիվ տու֊րիս֊տական գործակալություններ, թանգարաններ, հյուրանոցներ և ավիաընկերություններ ամռանն իջեց֊նելու են ծառայությունների գները), Հայաս֊տանում գների իջեց֊ման մասին խոսք դեռ չկա:

«Մեզ մոտ սպասում են մինչև վեր֊ջին վայրկյանը, և երբ զգում են, որ ար֊դեն մարդ չի գալիս, նոր ուզում են գներն իջեց֊նել, բայց ար֊դեն ուշ է լինում»,- ասում է «Մենո֊ւատուր» տու֊րիս֊տական գործակալության տնօ֊րեն Քրիս֊տինա Ավագյանը:
Դեռ միայն կառավարությունն է, որ մուտ֊քի վիզայի ժամկետ֊ները փոխելով` հնարավորություն է ստեղծել մուտ֊քի վիզայի համար ավելի քիչ վճարել: Նախկինում 120 օրվա համար էր հնարավոր ստանալ վիզա, որն ար֊ժեր 15 000 դրամ, իսկ այս տար֊վա ապ֊րիլի 28-ից զբո֊սաշր֊ջիկները կկարողանան ձեռք բերել 21 օրվա մուտ֊քի վիզա` 3000 դրամով:

Էկո֊նո֊միկայի նախարարության զբո֊սաշր֊ջության և տարածքային տնտեսական զար֊գաց֊ման գործակալության պետ Մեխակ Ապ֊րես֊յանն ասում է, որ 2009-ին ձգտելու են ար֊ձանագրել զբո֊սաշր֊ջային այցերի 8-10% աճ: Ըստ նրա` նախորդ տարիների պես Հայաս֊տանը կշարու֊նակեն ներ֊կայաց֊նել հեղինակավոր ցու֊ցահանդես֊ներում, Հայաս֊տանի մասին գո֊վազդային hո֊լո֊վակը կհեռար֊ձակվի համաշխար֊հային սփռում ունեցող հեռուստաընկերություններով, օ֊տարերկր֊յա տու֊րօպերատոր֊ների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր դեպի Հայաս֊տան: Ապ֊րես֊յանն ասում է` քանի որ Հայաս֊տան այցելող զբո֊սաշր֊ջիկների 62%-ը սփյուռ֊քահայեր են (2008-ին Հայաս֊տան է այցելել 588.000 մարդ), հետևաբար, քիչ հավանական է, որ ճգնաժամի պատ֊ճառով սփյուռ֊քահայերի այցելությունները Հայաս֊տան զգալիո֊րեն կրճատ֊վեն: Բացի այդ, քանի որ Հայաս֊տան այցելող զբո֊սաշր֊ջիկների մեծ մասը թո֊շակառու֊ներ են, իսկ «ճգնաժամը նրանց վրա ամենաքիչն է ազդում, քանի որ պետությունը շարու֊նակում է կանո֊նավոր կեր֊պով կենսաթո֊շակներ հատ֊կաց֊նել, ապա կարելի է եզրակաց֊նել, որ թո֊շակառու զբո֊սաշր֊ջիկների քանակը գրեթե չի կրճատ֊վի»,- ասում է Ապ֊րես֊յանը:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply