Ջուրն ընկած մարդը և շունը փրկվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2010 11:42

Երեկ առավոտյան Փրկարար ծառայությունում  ոստիկա­նությունից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Մ. Հարությունյան 1 շենքի մոտ, Ողջի գետը տղամարդ է ընկել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները գետից դուրս են բերել նույն շենքի բնակիչ, 1970 թ. ծնված Արայիկ Պողոսյանին, որն այնուհետեւ տեղափոխվել է Կապանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտ գտնվող ջրանցքը շուն է ընկել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, եւ փրկարարների ուժերով շունը դուրս է բերվել ջրանցքից:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply