Կարո Մուրադը վստահ է իր հաղթանկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2010 20:19

Գերմանիայում մարզվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը վստահ է, որ սեպտեմբերի 18-ին Անգլիաի Բիրմինգհեմ քաղաքի մարզապալատի ռինգում կայանալիք կիսածանր քաշային կարգի WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում ինքը կհաղթի անգլիացի Նաթան Կլեվերլիին: «Հաշվի առնելով իմ ունեցած մրցակցական փորձը, կարծում եմ այդ մրցամարտում խնդիր չեմ ունենա: Նախկինում ես ոչ մի հանդիպումում տանուլ չեմ տվել և 22 հաղթանակ եմ տարել: Այդ է պատճառը, որ վստահությունս մեծ է: Դժվար է ասել այդ մրցամարտի ժամանակ նոկաուտ կարձանագրվի՞, թե՞ ոչ: Եթե այդպիսի բան կատարվի, ապա ռինգի հատակին կհայտնվի Կլեվերլին»,- ասել է Մուրադը:

Դիտվել է 1546 անգամ:
Print Friendly

Leave a Reply