Նախագահ Սերժ Սարգսյանն Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 29, 2010 18:31

«Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին:

Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները: Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում: Արաքս Դավթյանի տաղանդը փայլատակեց ոչ միայն օպերային բեմերում և համերգասրահներում, այլև կինոյում, մանկավարժության բնագավառում:

Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին և գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply