6 ամսում 6000 մարդ է այցելել Երեւանի պատմության թանգարան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 23, 2010 11:19

Երեւանի պատմության թանգարանն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 6 հազարից ավելի այցելու է ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, թանգարանը նոր նյութերի համալրման պակաս չի զգում, վերջին շրջանում անընդհատ նոր ցուցանմուշներ են ստացվում` հիմնականում նվիրատվությունների ձեւով: Նվիրատվություններ կատարում են երեւանցիները, սփյուռքահայերը, տարբեր մարդիկ, ովքեր ամենատարբեր փաստաթղթեր են տրամադրում, հայտնի երեւանցիների լուսանկարներ, անձնական իրեր:

Թանգարանը համագործակցում է նաեւ հնագետների հետ եւ Երեւանում կատարվող պեղումների արդյունքում ձեռքբերված նյութերը նույնպես տրամադրվում են: Ցուցանմուշները ներկայացվում են ե’ւ ժամանակավոր, ե’ւ մշտական ցուցադրությունների ժամանակ: Թանգարանում պահվում են 89 հազար ցուցանմուշներ: Տարվա ընթացքում թանգարանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Անցկացվել են ցուցահանդեսներ` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին, կազմակերվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տիկնիկների ցուցահանդես:

Թանգարանի այցելուները հնարավորություն են ունեցել դիտել ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը: Առաջիկայում նույնպես Երեւանի պատմության թանգարանն ակտիվ գործունեություն է իրականացնելու: Այժմ հստակեցվում են Էրեբունի- Երեւանի հիմնադրման 2792-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Նախատեսվում է ցուցադրել ճապոնացի լուսանկարիչ Թաքուջի Շիմուրայի` Երեւանին նվիրված աշխատանքները:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply