Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա

Պաշտոնական, Օրվա լուր | | July 21, 2010 11:59

Հուլիսի 21-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարի և ռազմաքաղաքական ղեկավարության հետ: ՀՀ ՊՆ պատվիրակությունն կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք:

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Սեյրան Օհանյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply