Կենսաթոշակային բարեփոխումներ. ԱԺ քաղաքական ուժերի տեսակետները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2010 16:46

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտաական հանձնաժողովի եւ ԱՄՆի միջազգային զարգացման գործակալության /USAID/ նախաձեռնությամբ Ծաղկաձորում կազմակերպվել էր սեմինար` նվիրված կենսաթոշակայն բարեփոխումներին: ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, գործադիր իշխանության պատասխանատուների եւ խորհրդատու` USAID-ի PALM` Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց առաջին ընթերցմամբ ընդունված` կենսաթոշակային համակարգում սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը քննարկումների մեկնարկին ընդգծեց այս ձեւաչափով հանդիպման կարեւորությունը` այն դիտարկելով մինչեւ առավել լայն քննարկումները պատգամավորներին հուզող հարցերին անդրադառնալու եւ ֆրակցիաների դիրքրոշումները հստակեցնելու համար անհրաժեշտ փուլ: Նրա տեղեկացմամբ` մինչ սոցիալական փաթեթը երկրորդ ընթերցման ներկայացնելը կկազմակերպվեն թե առանձին հանդիպումներ` այդ թվում եւ գործատուների հետ, եւ թե հնարավորություն կստեղծվի դրան անդրադառնալ հասարակական լսումներում ու հանրային խորհրդում:

Սեմինարի մասնակիցներին բարեփոխումների գործընթացը, փուլերն ու հիմնական ուղղությունները ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Բանախոսի ներկայացմամբ` Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգը կառուցվել է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա: Սակայն ժողովրդագրական միտումները եւ աշխատանքի շուկայի զարգացման ընթացքը վտանգում են այսօր համերաշխության սկզբունքը, եւ տարեցտարի բնակչության ընդհանուր կառուցվածքում ավելանում է կենսաթոշակային տարիք ունեցողների ` 63 տարեկանից բարձր անձանց տեսակար կշիռը: Ծերացման միտումը, ըստ փոխնախարարի, հատուկ է եվրոպական, քրիստոնեական երկրներին, եւ Հայաստանն այդ առումով բացառութույն չէ. տարեցների թիվը կարող է այս տեմպերով հասնել մինչեւ 25 տոկոսի: Գործող համակարգի անկատարության մասին են վկայում նաեւ կենսաթոշակի ցածր դրույքաչափերը, անձի եկամուտի եւ կենսաթոշակի միջեւ կապի բացակայությունը: Այս իրավիճակից ելնելով են նախաձեռնվել կենսաթոշակային բարեփոխումները, եւ կառավարությունն առաջարկում է անցնել ինքնաֆինանսավորվող կուտակային համակարգի` ներդնելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան այդ համակարգում, ըստ ներկայացված փաթեթի, կրկին իրենց տեղն են ունենալու պետբյուջեից տրվող սոցիալական եւ աշխատանքային կենսաթոշակները, եւ զուհահեռ ավելանալու են նորերը` կուտակային կամավոր եւ կուտակային պարտադիր կենսաթոշակները: Կամավոր տարբերակը նախատեսվում է կիրառել 2011 թ.-ից, իսկ պարտադիրը` 2014 թ.-ից: Կուտակային վճարի չափը, ըստ առաջարկվող բանաձեւի, կկազմի 10 տոկոս, որից 5-ը կվճարի անձը եւ մյուս 5-ը, սակայն առավելագույնը 25 հազար դրամ` պետությունը: Փոխնախարարի գնահատմամբ` ընտրված այդ մոդելը կիրառվում է մի շարք երկրներում եւ ուսումնասիրությունների արդյունքում են հանգել այս տարբերակին: Այն ներդնելով` նախ հնավարոր կլինի ապահովել համակարգի ֆինանսական կայունություը, հաստատել կապ անձի եկամտի եւ կենսաթոշակի միջեւ , ապա եւ աստիճանաբար միջին կենսաթոշակը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին ու գերազանցել այն:

Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը քննարկման մասնակիցներին ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Որպես նոր համակարգի առավելություն նա նշեց սոցիալական արդարության սկզբունքը, անհատի եկամտի եւ կենսաթոշակի բանաձեւումը եւ հաշվարկելիությունը, բնակչության տնտեսական ակտիվության խթանումը եւ նրա մասնակցությունը երկրում ներդրումներ եւ խնայողություններ կատարելու գործում: Փոխնախարարը ներկայացրեց կուտակային գործընթացի ողջ շղթան` մասնակիցգործատուից մինչեւ մասնավոր ֆոնդեր: Օրենսդրական փաթեթով նախատեսված է ստեղծել կենսաթոշակային մասնավոր ֆոնդեր, սակայն պետությունը գործընթացում ունենալու է կարգավորիչ դեր եւ ֆոնդերի նկատմամբ իրականացնելու է վերահսկողություն: Նախատեսվում է ամրագրել որոշ սահմանափակումներ, մասնավորապես կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ` 500 մլն. դրամ, ֆոնդի եւ կառավարչի աուդիտի, ինչպես նաեւ դիվերսիֆիկացիայի պահանջներ եւ այլն: Վարդան Արամյանի խոսքերով` պետությունը կատարված պարտադիր վճարները` ավելացված տարեկան գնաճով, վերադարձնելու ուղղակի երաշխիքներ է տալիս, ինչպես նաեւ պարտավորվում փոխհատուցել կենսաթոշակային հաշվին եղած ակտիվների արժեքի եւ երաշխավորված գումարների միջեւ գոյացող պակասուրդը: Կամավոր կուտակային համակարգի զարգացման նպատակով կառավարությունը նախատեսում է գործատուներին շահագրգռել հարկային արտոնությունների միջոցով: Սեմինարի ընթացքում ներկայացվեց նաեւ փաթեթում ընդգրկված` ՙԵկամտային հարկի մասին՚ եւ ՙՆերդրումային ֆոնդերի մասին՚ օրենքների եւ հարակից այլ նախագծեր: Եկամտային հարկը միավորվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ, եւ նոր դրույքաչափերը, ըստ մասնագետների, մեծ բեռ հարկատուների համար չեն ավելացնի, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանան 1.2 մլրդ դրամով: Ներդրումային ֆոնդի մասին օրինագծով սահմանվել են կենսաթոշակային ֆոնդերի գործունեության պայմանները եւ ներդրումների թույլատրելի ուղղությունները:

Սեմինարին ներկա` խորհրդատու կազմակերպության տնօրեն Դանիել Վարտունիկը եւ փորձագետ Վոլոդիմիր Յացենկոն մասնակիցներին ներկայացրին միջազգայի փորձը` հայտնելով ծրագրին աջակցելու պատրաստակամություն հետագա փուլերում եւս:

Քննարկումների արդյուքնում պարզ դարձավ, որ խորհրդարանի բոլոր խմբակցություններում հիմնավորված են համարում կենսաթոշակային բարեփոխումները, տարբերությունները դրանք իրականացնելու պատկերացումների մեջ էին: ՙՊարտադի±ր, թե± կամավոր՚. սա այն հարցն էր, որը դարձավ բանավեճի հիմնական առարկան: Պատգամավորները մտահոգված էին, որ կուտակային կենսաթոշակի վճարումների պարտադիր բնույթը դժվարություններ կստեղծի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Հնչեցին ոչ թե մասնավոր ֆոնդերի միջոցով, այլ պետական մասնակցությամբ գործընթացն իրականացնելու մասին տեսակետներ: Մասնակիցներն անդրադարձան հասարակության վստահության, տնտեսության մեջ ստվերի առկայության եւ գործազրկության պայմաններում եկամուտկենսաթոշակ կապն ապահովելու, աշխատավարձի չափով պայմանավորված` կենսաթոշակների դրույքաչափերի անհամաչափության խնդիրներին: Խոսվեց բարեփոխումների ռիսկերի մասին: ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը նկատեց, որ փորձել են դրանք նվազագույնի հասցնել` մարդուն իր կառավարչին ընտրելու հնարավորություն տալով, կառավարչին վճարողի մասին տեղեկություն չհաղորդելով, օրենսդրորեն դիվերսիֆիկացիա սահմանելով եւ կառավարությանն ու ԿԲին գործընթացը կառավարելու լծակներ տալով:

Քննարկումներն ամփոփելով` ԱԺ քաղաքական ուժերը տեսակետներ ներկայացրին:

ՙՕրինաց երկիր՚ խմբակցությունը, Արծրունի Աղաջանյանի խոսքերով, կենսաթոշակի ներկա ցածր մակարդակի պարագայում խիստ անհարժեշտ է համարում բարեփոխումները եւ կողմ է գործադիրի նախաձեռնությանը: Պատգամավորը որոշ անհարթություններ մատնանշեց կենսաթոշակների ստացման, ժամկետների ընթացակարգերի հարթությունում` առաջարկելով հաշվի առնել Հայաստանից դուրս գտնվող թոշակառուների հանգամանքը: Պատգամավորը գործընթացը հաջողելու համար կարեւոր համարեց բնակչությանը փոփոխությունների մասին պատշաճ կերպով իրազեկել եւ վստահեցնել, որ նրանց կենսաթոշակի տեսքով կվերադարձվեն իրենց իսկ վճարումները: Խմբակցության անդամն առաջարկեց լրացուցիչ քննարկումներով բոլորի համար ընդունելի փաթեթ ստեղծել:

ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում սկզբունքային առարկություն հնչեցրեց կուտակային պարտադիր համակարգի վերաբերյալ: Պատգամավորի համար առայժմ տեսանելի չեն առկա ռիսկերը չեզոքացնելու միջոցները, եւ այս առումով նա կարեւորեց լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությունը: Մինչ այդ խմբակցությունը փաթեթի վերաբերյալ կներկայացնի առաջարկներ:

ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւս կարծիք հայտնեց, որ պետք է նոր հարաբերություններին համահունչ ստեղծել կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ապահովի տարեցների կենսամակարդակը: Պատգամավորը աշխատանքային խմբի աշխատանքը բարձր գնահատեց` ասելով, որ պետք է ընդունել այս ծրագիրը, սակայն առաջարկությունների միջոցով այն բարելավելուց հետո: Պրն. Բոստանջյանն առաջարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը ներդնել ոչ թե 2014, այլ` 2015 թ.-ին` հաշվի առնելով ընտրությունները եւ նոր կառավարության վրա ծանրաբեռնվածություն չառաջացնելու հանգամանքը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով` սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ սա տնտեսական աճին նպաստող փաթեթ է: Նրա կարծիքով` կարելի է օրենքով ամրագրել կուտակված գումարները հանրապետությունում պահելու եւ զարգացման ծրագրերում ներդնելու նորմ: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` կուտակային համակարգի պարտադիր բնույթը դեռ հիմնավորումների կարիք ունի, եւ առաջիկա քննարկումներում ակնկալում են դրանք ստանալ: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը նշեց նաեւ կամավոր տարբերակի դեպքում գործատունեի համար առավել բարենպաստ պայմաններր ստեղծելու եւ վարձու աշխատողին շահագրգռելու` պետական միջոցառումների անհրաժեշտությունը: Պրն. Հակոբյանն ասաց, որ կա բարեփոխումները կյանքի կոչելու քաղաքական կամք, որն իր դրսեւորումները պետք է գտնի նաեւ թե ստվերի եւ թե կոռուպցիայի դեմ պայքարում:

Եզրափակելով քննարկումները` սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ հանդիպումն արդյունավետ էր, հստակեցվեցին մի շարք հարցեր: Ճշգրտվեցին նոր համակարգի մասնակիցների շրջանակը, պետական երաշխիքները, գնահատվեցին հիմնական ռիսկերը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ փաթեթին անդրադառնալու առիթներ առաջիկայում կրկին կստեղծվեն:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վ

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply