Բախվել են 75 համարի երթուղայինը և մերսեդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 11:06

Հուլիսի 18-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է բուժօգնություն:

Դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1957 թ. ծնված Հրաչ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 1957 թ. ծնված Համլետ եւ 1982 թ. ծնված Արման Մարկոսյանները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Արարատի «1-02» եւ «1-03» ծառայությունները:

Նույն օրը, ժամը 19.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում` «Արարատ» կոնյակի գործարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես S-320» մակնիշի 06 ՏՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է աջակողմյան հատվածում կայանված թիվ 75 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի 17-26 Տ պետհամարանիշի միկրոավտոբուսին:

Պատահարի հետեւանքով երթուղային տաքսու ուղեւորներ` 1964 թ. ծնված Ռոբերտ Գաբրիելյանը եւ 1938 թ. ծնված Էմիլ Ավդոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1989 թ. ծնված Գայանե Պողոսյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն: Է. Ավդոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:

Բժիշկների կողմից Ռ. Գաբրիելյանի վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply