Հայաստանում գտնվել է 4000- ամյա մետաղյա սուսեր

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 2, 2010 16:08

Ձախից` Միշել Ռոտման, Հակոբ Սիմոնյան

Առաջիկա տարիներին Շենգավիթում կստեղծվի հնագիտական զբոսայգի, որտեղ այցելուները կկարողանան տեսնել այս բնակավայրի բեղումների ժամանակ բացահայտված գտածոները, ծանոթանալ հայոց հնագույն մշակույթին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարություն արեցին Պամամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը և Պենսիլվանիայի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանը:

Դեռևս 2000-ից Պամամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը պեղումներ է իրականացնում Նավեր և Շենգավիթ հնագույն բնակավայրերում: 2009-ից պեղումներին միացել է նաև ամերիկացի գիտնականը: «Համագործակցությունը  հնարավորություն է տալիս օգտվել ամերիկյան գերժամանակակից գիտական լաբորատորիաներից»,- ասում է Սիմոնյանը:

Շենգավիթը գտնվում է Երևանում և պատկանում է մթա 4-3 հազարամյակի մշակույթին, Վերին Նավեր հուշարձանն անմիջապես հաջորդում է շենգավիթյան մշակույթին, այն  գտնվում է Աշտարակից մոտ 5 կմ արևմուտք:

Սիմոնյանի խոսքով` այս երկու հուշարձանների համադրությունը հնարավորություն է տալիս կազմել  4-րդ հազարամյակից սկսվող և մինչև 2-րդ հազարամյակի կեսը ձգվող մշակույթի ժամանակագրական սանդղակը:

Պեղումների արդյունքում բացահայտվել են հնագույն մի շարք հուշարձաններ, որոնք ապացուցում են, որ մթա 4 հազարամյակ առաջ Հայաստանում եղել է զարգացած քաղաքային մշակույթ ունեցող քաղաքակրթություն:

Միշել Ռոտմանն, ով արդեն 35 տարի հնագիտությամբ է զբաղվում, ասում է, որ մեր  տարածաշրջանից է սկիզբ առնում ժամանակակից մշակույթը և դա տեղի է ունեցել մթա 3500 տարի առաջ. այստեղ եղել է կենտրոնացված պետություն, բյուրոկրատիա, գիր, քաղաքներ:

Ռոտմանի խոսքով` հնագույն Միջագետքում շատ բաներ, ինչպես գինու արտադրությունը, մետաղամշակման տեխնիկան, կիսաթանկարժեք քայլերի մշակումը,  եկել է Հայաստանից:

«Մարդիկ միշտ մտածել են, որ Կուր-Արաքսյան մշակույթը եղել է գյուղական մշակույթ: Այս պեղումները ցույց տալիս, որ  այստեղ բարդ և զարգացած է եղել կյանքը»,- ասում է Ռոտմանը:

Նավերի դամբարանաբլուրներից մեկում հայտնաբերվել էր բրոնզից պատրաստված սուսեր: Սիմոնյանն ասում է, որ այս տիպի զենքերը բնորոշ են միայն Հայաստանին. ողջ առաջավոր ասիայում այս տիպի զենքեր որևէ այլ տեղ չեն  հայտնաբերվել:

Սիմոնյանի համոզմամբ` մինչև 1,20 մ երկարություն ունեցող այս սուսերները աշխարհի հնագույն և առաջին պրոֆեսիոնալ զենքերն են եղել:

Սուսերի  մետաղի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ այն պատրաստված է անագային բրոնզից:

Սիմոնյանն ասում է, որ անագային բրոնզը բավականին ուշ է տարածում գտել`  մթա 17-16-րդ դարերում, մինչդեռ Նավերում գտնված  սուսերը թվագրվում է 24-23-րդ դարերին և շուրջ 1000 տարվա վաղեմություն ունի անագային բրոնզի  լայն  տարածման ժամանակաշրջանի համեմատությամբ:

«Այստեղ անագի քանակը 11 տոկոս է, ինչը խոսում է դասական և բարձրորակ բրոնզի մասին: Ուսումնասիրությունները պարզել են նաև, որ սուսերը պատրաստվել է հենց Հայաստանում»,- ասում է Սիմոնյանը:

Շենգավթի  երկրագործների թաղամասոմ բացահայտվել է ցորենի 15 հոր, ամեն մեկի պարունակություն 4 տոննա: Գիտնականների խոսքով` սա այն ժամանակի համար աննախադեպ մեծության հոր է: «Իրանում, օրինակ, նախկինում  հայտնաբերվել էր  300 կգ ցորեն ամբարելու հնարավորություն ունեցող պահեստ և սա համարվում էր աննախադեպ հաջողություն,- ասում է Սիմոնյանը:-  Մինչդեռ Շենգավիթի ամեն մի հորը 4 տոննա է պարունակում, երբեմն էլ դրանք կրկնահատակ են. մեր նախնիները  ցորենի ինքնայրումը բացառելու համար 2 հատակով հորեր են սարքել»:

Շենգավիթում  60 տոննա ցորեն են ամբարել: Ըստ հնագետի`եթե այսքան բերք են ստացել, ապա ունեցել են խիստ զարգացած և ոռոգովի գյուղատննտեսություն:

Շենգավիթում շատ է նաև ձիերի թիվը: «Այստեղ ավելի շատ են ձիերը, քան հինարևելյան կենտրոններում բոլորը միասին վերցրած:  Սա գալիս է հիմնավորելու, որ Հայաստանը եղել է ձիաբուծության հայրենիքներից  մեկը»,- ասում է Սիմոնյանը:

Գիտնականները նշում են, որ 6 հա տարածք զբաղեցնող Շենգավիթն ունեցել է առնվազն 3000 բնակչություն, իսկ գտածոները թույլ են տալիս վստահաբար ասել, որ մթա 4-րդ հազարամյակում Հայաստանում եղել են քաղաքակիրթ բնակավայրեր:

Պեղումների գոտում ներկայումս 60 մարդ է աշխատում: Եվ գործընթացը, ըստ Սիմոնյանի, նոր է միայն թափ հավաքում: Սիոմոնյանն ասում է, որ կնքվել է հայ-ամերիկյան համագործակցության 5-ամյա պայմանագիր, հիմա միայն 2-րդ տարին է: Նախատեսվում է պեղվող տարածքի մակերեսը մեծացնել: «Աշխարհը թերահավատորեն է վերաբերում հայ գիտնականների բացահայտումներին և ավելի վստահում եվրոպացի ու ամերիկացի գիտնականների խոսքին: Այժմ հեղինակավոր ամերիկացի գիտնականը ևս մասնակից է բացահայտմանը»,- ասում է Սիմոնյանը` հավաստիացնելով, որ որևէ գտածո Հայաստանից դուրս չի բերվի:

Հայ և ամերիկացի գիտնականները նշում են, որ Հայաստանը եղել է քաղաքակրթության կենտրոն. դեռևս 6000 տարի առաջ Հայաստանը ողջ աշխարհին հայտնի է եղել որպես մետաղագործության, գինեգործության և ձիաբուծության կենտրոն, որը և արտահանվել է հարակից տարածաշրջանններ:

«Հայաստանում են եղել ամենահարուստ պղնձահանքերը ողջ Առաջավոր Ասիայում: Այստեղ առաջիններից մեկն է աշխարհում կանոնակարգված պղնձարտադրության սկիզբը դրվել,- ասում է Սիմոնյանը,- Հայաստանի համար քաղաքակրթության հիմքը եղել է մետաղագործությունը»:

Միշել Ռոտմանն էլ նշում է, որ մարդկությանը հայտնի հնագույն մետաղաձուլական  կենտրոն է եղել նաև Թաիլանդը, որն իր արտադրանքը Չինաստան է արտահանել, սակայն այստեղ մետաղաձուլությունը 500 տարի ավելի ուշ են սկսել, քան Հայաստանում:

Դիտվել է 2861 անգամ:
Print Friendly

Leave a Reply