Կամուրջը փլուզվել է, անցորդը խեղդվել է ջրանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2010 12:33

Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ  հունիսի 25—ին ժամը ժամը 20.00-ի սահմաններում Գեղամավան գյուղի տարածքով անցնող Սեւան-Հրազդան ջրանցքի հետիոտնային բետոնե կամուրջը փլուզվել է, ինչի հետեւանքով նույն գյուղի բնակիչ, 1972 թ. Հայաստան Խաչատրյանը կամրջի վրայից  ընկել է ջրանցքը եւ խեղդվել:

Կապ է հաստատվել Սեւան-Հրազդան «Ոռոգում ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի հետ, եւ ջրանցքում ջրի հոսքը դադարեցվել է:

Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատները:

Ժամը 23.59-ին Հրազդան ՋԷԿ-ի արգելացանցերի մոտ հայտնաբերվել է զոհվածի դին:

Ջրափրկարարների ուժերով դին դուրս է բերվել ջրանցքից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Ժամը 00.45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ջրանցքի նույն հատվածում հայտնաբերվել է երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն` մեկը սատկած, մյուսը` կենդանի վիճակում:

Ժամը 02.50-ին փրկարարների ուժերով կենդանիները դուրս են բերվել ջրանցքից:

Հունիսի 27-ին, ժամը 13.34-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա` «Խարաբեկ» տարածքում գտնվող լճակում, ջրահեղձվել է Արմեն անունով քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Ժամը 16.50-ին փրկարարների ուժերով լճակից դուրս է բերվել 1969 թ. ծնված Ա. Մովսիսյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply