Հրդեհներ, սելավաջրեր և դեղորայքային թունավորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 23, 2010 11:12

Սելավաջրեր

Հունիսի 22-ին, ժամը 09.20-ին Լոռու մարզի Շահումյան գյուղից տեղեկություն է ստացվել, որ սելավաջրերը թուլացրել են գյուղը մայրուղուն միացնող կամրջի հիմնասյուները, և առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ գյուղը ունի մայրուղու հետ շրջանցիկ ճանապարհ, փլուզման վտանգ  դեռևս չկա, սակայն տևական անձրևների հետևանքով առաջացած սելավաջրերը կարող են քանդել կամրջի հիմքերը:

Իրավիճակի մասին տեղյակ է պահվել Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը:

Հրդեհներ

Հունիսի 22-ին, Ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավանի քաղաքային աղբանոցում:

Դեպքի վայր է մեկնել Չարենցավան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:    Հրդեհը մարվել է ժամը 10.40-ին: Այրվել է  500 քմ. աղբ:

Ժամը 11.29-ին կրկին անգամ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավանի քաղաքային աղբանոցում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 12.10-ին:   Այրվել է 600 քմ. աղբ:

Նույն օրը, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում:

Դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14.55-ին

Այրվել  է Ռ. Սարգսյանին պատկանող ցորենի արտը` 1000 քմ. մակերեսով:

Նույն օրը, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 58 տանը հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 16.00-ին:

Այրվել  են Ա. Ստեփանյանին պատկանող օժանդակ կառույցի առաստաղը` 8 քմ. մակերեսով, տնտեսական իրեր  և 7 էլ. հաշվիչ:

Դեղորայքային թունավորում

Հունիսի 22-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.35-ին դեղորայքային թունավորումով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բնակիչ, 2009 թ. ծնված Արևիկ Միքայելյանը:

Ըստ բժիշկների` երեխայի վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply