Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը մյուս տարի կայցելի Երեւան

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2010 11:00

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը մյուս տարի կայցելի Երեւան: Այս մասին հայտարարվել է Բեռլինում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում:

«Հայաստանում բարեփոխումների ընթացքը դրական ենք գնահատում: Ցանկանում ենք նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական հարաբերություններին: Ծավալները մեծացնելու հնարավորություններ կան»,-ընդգծել է դաշնային կանցլերը: ՀՀ նախագահի խոսքերով` հայ-գերմանական տնտեսական հարաբերությունները հասել են այն աստիճանի, որ անհրաժեշտ է լրացումներ կատարել իրավապայմանագրային բազայում, ինչպես նաեւ խրախուսել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները: «Հայ-գերմանական հարաբերությունները մենք տեսնում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրամերձացման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում»,-նշել է Ս.Սարգսյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ` Ա.Մերկելը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը ղարաբաղյան խնդրի կարգավորման լավագույն տարբերակն է: «Տարածաշրջանում մարդիկ խաղաղ ապրելու ցանկություն ունեն»,-ասել է նա: Պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչպես գիտեք, չկան: 2008 թ-ին մենք նախաձեռնեցինք հարաբերություններ սկսել նրանց հետ, բայց նաեւ գիտակցում էինք, որ այդ հարաբերությունները կարող են ձեւավերվել մեծ քաղաքական կամք դրսեւորելու պարագայում: Այդպիսի կամք մենք չտեսանք թուրքական կողմից եւ տեսանք, որ նույնիսկ ստորագրված արձանագրությունները չեն վավերացնվում թուրքական պառլամենտի կողմից: Այդպիսի պարագաներում մենք կասեցրեցինք արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում: Այսօրվա քաղաքականությունը չի նպաստում մեր հարաբերությունների սկսմանը»

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply