Աշոտ Անաստասյանը` նոր դերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 15, 2010 15:08

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սեպտեմբերին կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադային մեր մարզուհիներին կնախապատրաստի գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: Վերջինիս գլխավորությամբ այս օրերին Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Հավելենք, որ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նրանից առաջ մարզում էր գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը։

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply