Նոր հարցականներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 15, 2010 14:37

Հարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում  պայքարի ոլորտ ներգրավվեցին նաև  5-րդ խմբում ընդգրկված թիմերը: Հոլանդիայի և Դանիայի հավաքականների հանդիպման առաջին խաղակեսում կողմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Իսկ ահա, ընդմիջումից 2 րոպե անց դանիացիների պաշտպան Քրիստիան Պոուլսենը անզգուշորեն ինքնագոլի հեղինակ դարձավ: 85-րդ րոպեին հոլանդացիների կիսապաշտպան Դիրկ Կույտը դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը` 2:0: Կամերունի և Ճապոնիայի հավաքականների խաղն ավարտվեց Ծագող արևի երկրի ներկայացուցիչների հաղթանակով: Միակ գնդակը 39-րդ րոպեին դարպասը խփեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան: Կայացավ նաև 6-րդ խմբի առաջին հանդիպումը: Գործող աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Պարագվայի թիմի հետ` 1:1: Պարագվայցի Ալկարասը 38-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց Բուֆոնի պաշտպանած դարպասը, իսկ,  դե Ռոսսի 63-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը: Այնպես որ, այս հանդիպումը նոր մտորումներ առաջացրեց և այդպես էլ ոչ մի հարցականի պատասխան չտվեց:

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply