Անակնկալներ մեկնարկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 14, 2010 14:23

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության սկիզբը հարուստ է անակնկալներով: Դրանք շատ են և գրանցվում են բոլոր խմբերի հանդիպումներում: Մասնավորապես, D խմբի մրցաշարի մեկանարկային երկու հանդիպումներում էլ անսպասելի արդյունքներ արձանագրվեցին: Սերբերը 0:1 հաշվով զիջեցին Գանայի ներկայացուցիչներին, իսկ գերմանացի ֆուբոլիստները 4 անպատասխան գնդակ խփեցին ավստրալացիների դարպասը: Դա առաջնությունում առաջին խոշոր հաշվով հաղթանակն է: Որ Գերմանիայի ըմտրանին ուժեղ է, կասկած չկա, բայց հազիվ թե մեկը գուշակեր, որ ավստրալացիները կարող են հայտնվել այդպիսի անփառունակ վիճակում: C  խմբում ընդգրկված Սլովենիայի հավաքականն էլ անսպասելի խփված գնդակի օգնությամբ 1:0 հաշվով հաղթեց Ալժիրի ընտրանուն: Հանդիպման 79-րդ րոպեին ալժիրցիների դարպասապահ Ֆաուզի Շաուշին կոպիտ սխալ թույ տվեց և բաց թողեց Սլովենիայի հավաքականի ավագ Ռոբերտ Կորենի թույլ հարվածով դարպասն ուղարկած գնդակը:

Դիտվել է 1671 անգամ:
Print Friendly

Leave a Reply