Մեդալներ,բայց ի՞նչ փայլի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 10, 2010 13:48

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համար երեք մեդալ ապահովել են, պարզ չէ միայն, թե դրանք ինչ փայլի կլինեն: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ) քառորդ եզրափակիչում, 5:3 հաշվով առավելության հասնելով գերմանացի Դավիթ Մյուլլերի նկատմամբ, իրավունք ստացավ պայքարը շարունակելու կիսաեզրափակչում: 48 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը հավասար պայքարում հաղթեց ուկրաինացի Դենիս Շկարուբոյին և կհանդիպի ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ, որը 1/4 եզրափակիչում անսպասելիորեն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանի նկատմամբ: Հավելենք, որ նրանցից առաջ կիսաեզրափակիչ էր դուրս եկել 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը։

Դիտվել է 1600 անգամ:
Print Friendly

Leave a Reply