Նախատեսվում է վերացնել ՀՀ երկքաղաքացիների կրթական իրավունքի սահմանափակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2010 21:17

Հունիսի 8-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՙԿրթության մասին՚, ՙԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ և ՙՆախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին՚ օրենքներում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագծերի փաթեթը: Ըստ այդմ, ՀՀ երկքաղաքացւներին հնարավորություն է տրվում ուսումնական հաստատություններ ընդունվել ՀՀ քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի կառավարության սահմանված կարգով և պայմաններով` իրենց ընտրությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հիմնավորմամբ, օրենսդրական նախաձեռնության նպատակն է վերացնել ՀՀ երկքաղաքացիների կրթական իրավունքի սահմանափակումը: Գործող օրենսդրությամբ երկքաղաքացիները Հայաստանի ուսումնական հաստատություններ են ընդունվում ՀՀ քաղաքացիների համար սահմանված կանոններով, սակայն, ըստ նախարարի, երկքաղաքացիների պարագայում առաջանում են բազմաթիվ, մասնավորապես, հայերենի իմացության, ժամանակային առումով անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply