ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 25, 2010 20:10

Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվեց, որ անցյալ տարվա համեմատ, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 3,6 անգամ: Այդ ծավալը կարող էր ավելի մեծ լինել, եթե ապրանքաշրջանառությունը կատարվեր ուղղակի, այլ ոչ թե միջնորդավորված: Կողմերը կարեւորեցին խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձ եղավ առաջիկայում Երեւանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply