Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 26, 2010 18:04

Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերի հետ այսօր կայացած հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-բելգիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ Նախագահը գոհունակությամբ է խոսել բարեկամության եւ փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերությունների մասին` նշելով, որ բարձր մակարդակի վրա են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական,առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերը:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական համագործակցությանն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ շրջանակում:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխայցելությունների ակտիվացման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացների

Դիտվել է 1845 անգամ:
Print Friendly

Leave a Reply