1920_ականներին Թուրքիայի և Ռուսաստանի միջև նման առևտուր եղել է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 12, 2010 14:53

“Թուրքիայի կոմից Ռուսաստանին առաջարկ կլինի՝ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին շահավետ լուծում տալ,  առևտրի փորձ միշտ էլ կլինի, սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանը կմտնի այդ առևտրի մեջ”,_ կարծում է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը՝ միաժամանակ հիշելով, որ 1920_ականներին Թուրքիայի և Ռուսաստանի միջև նման առևտուր եղել է, որից Հայաստանն իսկապես տուժել է:

Չնայած որ իրավիճակն անկանխատեսելի է ու խճճված, այնուամենայնիվ բանախոսը կարծում է, որ ռուս_թուրքական մերձեցումը տեղի չի ունենա Հայաստանի կամ Ղարաբաղի շահերի հաշվին:

“Ռուսները չեն գնա Հայաստանի շահերի ոտնահարման, քանի որ տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի միակ հենարանն է, և կորցնելով դա՝ Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը ողջ տարածաշրջանում”,_ասում է Քեռյանը:

Մոտավորապես նույն կարծիքն է հայտնում նաև թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ նշելով, սակայն, որ ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում միայն ռուսների “ցանկությունները” քիչ են:

“Ռուսաստանը պարտավոր է հաշվի նստել նաև Մինսկի խմբի անդամ մյուս պետությունների հետ, որոնք չեն թույլ տա Ռուսաստանին միանձնյա նախաձեռնությամբ այդ հարցերը կարգավորել,_ նշեց Չաքրյանը:

Չաքրյանը նաև կարծում է, որ հայ_թուրքական հարաբերությունների կարգավորւմը չի բխում Ռուսաստանի շահերից, սակայն Ռուսաստանը այդ քայլը ողջունում է, որովհետև դրանով հնարավոր է դառնում Վրաստանի մեկուսացումն ու թուրք_ադրբեջանական հարաբերությունների սրումը:

Դիտվել է 2369 անգամ:
Print Friendly

Leave a Reply