Վարդգես Գասպարին պառկեց ԱԺ շենքի դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2009 16:52

Վարդգես Գասպարին Այսօր նախագահականի դիմաց հավաքված ցուցարարները, որոնց մեջ էին նաև «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կողմնակիցները, պահանջում էին համաներման շրջանակում ազատ արձակել մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում` Բաբաջանյանին:

Ոստիկանները փորձեցին ցրել ցուցարարներին, ինչը վերածվեց հրմշտոցի:

«Մենք իրավունք ունենք բարձրաձայնել մեր բողոքի մասին այնտեղ, որտեղ պետք է, մեզ այստեղից հեռացնելով` ոտնահարում են մեր իրավունքները»,- ասաց Էմմա Գաբրիելյանը:

Ցույցին ներկա էր նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, ով իր բողոքի ձայնն արտահայտեց ԱԺ շենքի դիմաց պառկելով:

cuyc

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply