Նորամուտ ամերիկյան ռինգում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 11, 2010 14:51

Արման Սարգսյանը կրում է թեթև (61,2 կգ) քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների WBL վարկածով աշխարհի չեմպիոնի տիտողոսը: Նա նաև Ռուսաստանի, ԱՊՀ և Սլավոնական երկրների չեմպիոն է: Հայ բռնցքամարտիկն արդեն 7 ամիս է մարզվում է ԱՄՆ-ում: Նա մայիսի 14-ին  Նևադայի նահանգի Պրիմ քաղաքի ռինգում կմրցի Լեո Մարտինեսի հետ: Մարզիկները ռինգում կանցկացնեն 8 ռաունդ: Ընդ որում, սկզբում նախատեսված էր, որ մրցամարտը  բաղկացած լինի 6 ռաունդից, սակայն Սարգսյանի հակառակորդը պահանջել է, որ ևս երկու ռաունդ ավելացվի: Ի դեպ, Արմանի նորամուտն ամերիկյան ռինգում պետք է կայանար 7 ամիս առաջ, սակայն անհասկանալի պատճառով նա հնարավորություն չունեցավ ուժերը չափել մեքսիկացի փորձառու բռնցքամարտիկ Ջենարո Տրազանկոսի հետ:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply