Ամբողջովին ջրի տակ Է սուզվել Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի մի գյուղ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 11, 2010 14:04

Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի տարածքում (Բաքվից 200 կիլոմետր դեպի հարավ – արևմուտք, կենտրոնական շրջան) Քուռ գետի պատնեշներից մեկի ճեղքման հետևանքով Մուրսալի գյուղը լիովին ջրասույզ Է եղել, ջրի տակ Է մնացել 332 տուն, ամբողջ բնակչությունը լքել Է գյուղը: Մուրսալի գյուղը գտնվում Է Սաբիրաբադի շրջկենտրոնից 20 կիլիոմետր հեռավորության վրա: Նաև Սաբիրաբադի շրջանի Ուլաջալի և Շիխլար գյուղերի զրասույզ լինելու վտանգ Է ծագել, այս պատճառով այդ գյուղերի բնակիչները՝ 4 – 5 հազար մարդ, տարահանված են ավելի անվտանգ վայրեր:

Ավելի վաղ պատնեշը ճեղքվել Է Շիրվան քաղաքի (նախկին Ալի Բայրամլի) տարածքում, ինչի հետևանքով ջրածածկ են եղել Բայրամլի ավանը, Դադաշբեյլի, Գարգունեյ գյուղերը և Սաբիրաբադի շրջանի այլ բնակավայրեր:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply