Իրանում նոր տորպեդի և հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 11, 2010 13:31

Իրանում ընթացող ութօրյա զորավարժությունների շրջանակներում նոր տորպեդի և  հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացվել: Ինչպես հաղորդել Է MIGnews.com.-ը, Իսլամական Հանրապետությունը տորպեդի չորս արձակում Է իրականացրել, ինչպես նաև   փորձարկել Է «Ֆաջր-5» «երկիր-ծով» դասի հրթիռի վերջին վերափոխակը:

«Ըստ մեր տվյալների՝ հրթիռները մեծ ճշգրտությամբ խոցել են թիրախները: Մեզ համար դա մեծ ձեռքբերում Է»,- հայտարարել են Իրանի զինվորական հրամանատարության աղբյուրներ: Երկրի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները նաև   պատմել են, որ հրթիռները նախատեսված են ստորջրյա թիրախներ ոչնչացնելու համար և   կարող են խոցել հակառակորդի սուզանավերը: Զորավարժությունների դիտորդների թվում եղել են Իրաքի, Քատարի և    Օմանի ներկայացուցիչները:

Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply