Եվրոպայի առաջնությանը` լրիվ կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 7, 2010 13:42

Հունիսի 5-12-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին սպասվում է ռեկորդային թվով բռնցքամարտիկների մասնակցություն: Նախատեսվում է, որ ռինգ դուրս կգա 300 մարզիկ: Ուշագրավն այն է, որ նախնական ներկայացված հայտերից պարզ է դարձել, որ 12 երկրներ  բռնցքամարտիկներ են ռինգ դուրս բերելու բոլոր քաշային կարգերում: Ընդ որում, Հայասատանն այդ երկրների թվում է: Ի դեպ, մեր մարզիկներից ոչ միայն մասնակցություն, այլև հաղթանակներ են ակնկալում: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու կազմում կան բռնցքամարտիկներ, ովքեր չեմպիոն, մրցանակակիր են դարձել ոչ միայն Եվրոպայի առաջնություններում, այլև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնությունում: Հավելենք, որ բոլոր 11 քաշային կարգերում մասնակիցներ կունենան նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Թուրքիայի, Վրաստանի, Սերբիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Բուլղարիայի, Հունգարիայի հավաքականները:

Դիտվել է 1604 անգամ:
Print Friendly

Leave a Reply