Մրցամարտը կկայանա չեզոք երկրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 5, 2010 13:20

Միջին քաշային կարգի  աշխարհի 6 ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մրցավեճը շարունակվում է: Պարտությունից հետո Գերմանիայում բնակվող և մարզվող Արթուր Աբրահամին նոր փորձություն է սպասում: Նա «Super Six World boxing Classic» մրցաշարի շրջանակում օգոստոսի 21-ին պետք է մրցի Կառլ Ֆրոչի հետ: Երկար ժամանակ չէր հաջողվում մրցամարտի անցկացման համար վայր ընտրել: Բանն այն է, որ, որ Ֆրոչը չէր ցանկանում հանդես գալ Գերմանիայում, իսկ Աբրահամը` Անգլիայում: Եվ ահա, որոշվել է, որ բռնցքամարտիկները կարողությունները կփորձեն չեզոք երկրի ռինգում: Նախատեսվում է հանդիպումը կազմակերպել Շվեյցարիայում:

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply