Հայաստանը հաղթեց Ֆրանսիային 7 միավորի առավելությամբ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ | | June 25, 2009 11:30

shaxmatՓարիզում ավարտված արագ շախմատի Հայաստան-Ֆրանսիա մրցամարտում Հայաստանը հաղթեց 19,5:12,5 հաշվով:
Այսօր անցկացրած 4 տուրերում էլ Հայաստանի հավաքականը  հաղթեց միևնույն  2,5:1,5 հաշվով: Իսկ երեկ անցկացված 4 տուրից հետո Հայաստանի հավաքականն առջևում էր  9,5: 6,5 հաշվով: Մեր երկրի հավաքականից իրեն լավագույնս դրսևորեց Տիգրան Պետրոսյանը, որը 8 հնարավորից վաստակեց 6 միավոր: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն վաստակեցին 4,5-ական միավոր:

Դիտվել է 2540 անգամ:
Print Friendly

Leave a Reply