Դարչինյանը կմրցի մայիսի 20-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 30, 2010 13:52

WBC եւ WBA վարկածներով առաջին թեթևագույն քային կարգում (52,15 կգ) պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանագ Դարչինյանը հաջորդ մրցամարտը կանցկացնի մայիսի 20-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Չեմպիոնի հակառակորդը կլինի Ֆիլիպինների ներկայացուցիչ Ռիչարդ Գարսիան: Վերջինս նախկինում մրցել է ավելի թեթև քաշային կարգում (49 կգ): Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մրցամարտ, որոնցից 10-ում պարտվել է: Հավելենք, որ օգոստոսին նախատեսվում է Դարչինյանի ռևանիշ-մրցամարտը ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Բայց կողմերը դեռևս վերջնական  համաձայնության չեն  եկել: Տարաձայնություններ կան կապված  փողի հետ: Դոները Դարչինյանին նոկաուտով հաղթել էր 2007-ի հուլիսի 7-ին: Այժմ հայ բռնցքամնարտիկը ցանկանում է վրեժը լուծել:

Դիտվել է 2059 անգամ:
Print Friendly

Leave a Reply