Հայ բռնցքամարտիկների հաղթանակները և նոր կորուստը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2010 15:07

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որի մասնակիցները մեդալներից բացի խաղարկում են նաև օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական առաջին խաղերի ուղեգրեր, Հայաստանի ներկայացուցիչները, երեք մարզիկների կորստից հետո, առաջին հաղթանակները տարան: 60 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը միավորներով հաղթեց արգենտինացի Խուան Կարասկոյին և դուրս եկավ հաջորդ փուլ: 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանն առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Արայիկ Մարությանի նկատմամբ: Ցավոք, մերոնք ևս մեկ նոր անհաջողություն ունեցան: 51 կգ քաշային Նարեկ Աբգարյանը  պարտվեց եգիպտացի Հեշամ Մահմուդին: Առաջնությանը մասնակցում են 90 երկրների 466 բռնցքամարտիկներ:

Ի դեպ, առաջնությունում առաջին աղմկահարույց միջադեպն է գրանցվել: Գրենադան ներկայացնող պատանի բռնցքամարտիկ Քամբիլ Կուլբիյ Ռոլանդ Դովդանին թալանել են: Չարագործները  «Elite» հյուրանոցի մարզիկի զբաղեցրած  համարից տարել են նրա անձնական օգտագործման համակարգիչը  և անձնագիրը:

Դիտվել է 1880 անգամ:
Print Friendly

Leave a Reply