ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2010 21:55

Ս.թ. ապրիլի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Պոպովը իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Իգոր Պոպովը շնորհակալություն հայտնեց նախարարին բարեմաղթանքների համար եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Իգոր Պոպովը իր տպավորությունները ներկայացրեց Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից:

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply