Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 25, 2010 22:30

WBA և WIBF վարկածներով թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը  Համբուրգում հաջողությամբ պաշտպանեց իր  տիտղոսները: Գերմանիայում պարապող 22-ամյա հայ մարզուհին հաղթեց մինչ այդ ոչ մի պարտություն չկրած 24-ամյա գերմանուհի Նադյա Ռաոյին: Մրցամարտը  10 ռաունդից էր: Հանդիպման ավարտից հետո մրցավարների կարծիքները  տարբեր էին: Նրանցից երկուսը գտան, որ Կենտիկյանը հաղթել է 96:94 հաշվով, իսկ մեկ մրցավարը նախապատվությունը տվեց Ռաոյին` 96:95 հաշվով:

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply