Կենտիկյանը վստահ է իր ուժերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 20, 2010 14:27

Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող թեթև քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների WIBF-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը ապրիլի 24-ին Համբուրգում կմրցի WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու` գերմանուհի Նադյա Ռաուի հետ: Փաստորեն, մարզուհիները չեմպիոնական կոչումների միավորիչ մրցամարտ են անցկացնելու: Այդուհանդերձ, հայ մարզուհին վստահ է իր ուժերին: Հանդիպելով լրագրողներին, նա մասնավորապես ասել է. «Հակառակորդս շատ ուժեղ է: Վերջին չորս մրցամարտերում ռինգում հանդիպել եմ միայն ուժեղ մարզուհիների հետ: Գիտեմ, թե այս անգամ ինձ ինչպիսի փորձություն է սպասում: Այդ է պատճառը, որ շատ լրջորեն եմ նախապատրաստվում այդ հանդիպմանը: Ռինգում երկու կրակե գնդեր կբախվեն իրար, սակայն իմ բոցն ավելի ուժեղ  կլինի»:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply