Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 25, 2013 23:18

Բրիտանական երգչուհի Էյմի Ուայնհաուսի կյանքի մասին նկարահանվող փաստագրական ֆիլմը կներկայացնի հանգուցյալ աստղի չցուցադրված կադրերը:

Grammy-ի հնգակի մրցանակակիր երգչուհին մահացել է 2011 հուլիսին 27 տարեկան հասակում ալկոհոլի թունավորումից: Երկար տարիներ նա կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրանյութերից:
NBCUniversal-ի Focus Features International ստորաբաժանումը հայտնել է, որ օգտագործելով չցուցադրված նյութերը, այն ցույց կտա Էյմիի տաղանդը իր իսկ շուրթերով, ինչպես նաև նրա ողբերգական պատմությունը:
Ֆիլմը բրիտանացի ռեժիսոր Ասիֆ Կապադիա և պրոդյուսեր Ջեյմս Գեյ-Ռիիսի համատեղ արտադրությունն է:
Նրանց նկարագրությամբ Ուայնհաուսը «մի ամբողջ սերնդի մեջ մեկ անգամ ծնվող տաղանդ է, ով իրեն է հրավիրում ամենքի ուշադրությունը»:

 

Դիտվել է 2231 անգամ:
Print Friendly

Leave a Reply