Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 22:26

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս եւ  Հելիոպոլսի  հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ եւ կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ: Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը եւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների, եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների եւ դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին: Ներկաներն ունկնդրեցին նաեւ Կահիրեի Ազգային Առաջորդարանի «Արաքս» երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Թերեզ եկեղեցու սրահում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստա-վավերագրական ֆիլմ:

Դիտվել է 10928 անգամ:
Print Friendly

Leave a Reply