Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը լավագույն տասնյակի մեջ է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2013 19:05

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարված «Արցախ` իմ սեր, իմ հպարտություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպում: Վերջինս խրախուսական շնորհակալագրեր հանձնեց մրցույթի հանրապետական փուլի տասը հաղթողներին, որոնց շարադրությունները համարվել էին լավագույններ: Ուրախությամբ նշենք, որ լավագույնների մեջ է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սան Առնո Ալեքսանյանը: Ինչպես նշել է Արմեն Աշոտյանը, բոլոր շարադրությունների մեջ կար ոգի, հպարտություն, սեր, Արցախին տեր կանգնելու պատրաստակամություն, ուստի իբրև պարգևատրում բոլոր հաղթողներն առաջիկայում եռօրյա այցելությամբ կուղևորվեն դեպի Արցախ:

Դիտվել է 4319 անգամ:
Print Friendly

Leave a Reply