Մուրադ Քարայըլանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան «Time»-ին և Գարի Ադամսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 18:49

Վերջերս ամերիկյան նշանավոր «Time» հանդեսը հրապարակեց իր վարկածով աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը, որում տեղ էր գտել նաև քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Այս հանգամանքը գոհունակությամբ է ընդունվել նաև PKK-ի՝ սարերում տեղակայված անձնակազմի կողմից:

Այսօր Քանդիլի շրջանում PKK-ի երկրորդ դեմք  Մուրադ Քարայըլանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Օջալանի՝ հետ քաշվելու կոչին: Ահա թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով «Fırat» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ Մուրադ Քարայըլանը իր հայտարարության ժամանակ շնորհակալություն է հայտնել «Time»-ում Օջալանի մասին ծանոթագրական հոդվածը հեղինակած Գարի Ադամսին:

Դիտվել է 9759 անգամ:
Print Friendly

Leave a Reply