ԱՄՆ-ի բանակը փորձում է GPS-ին փոխարինող գտնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 17:24

ԱՄՆ-ի բանակը աշխատում է նվազեցնել իր կախվածությունը GPS-ից՝ մշակելով գալիք սերնդի նավիգացիոն տեխնոլոգիա, որը կլինի փոքրիկ չիպի չափ: Այս մասին չորեքշաբթի ասել է Պենտագոնի հետազոտությունների գործակալության տնօրենը:

DARPA հետազոտական խումբը, որը «կանգնած» է մի շարք լրտեսական տեխնոլոգիաների ետևում,  նաև օգնել է հայտնագործել համացանցը և GPS-ը:

«1980-ականներին, երբ GPS արբանյակները սկսեցին լայնորեն գտագործվել, նրանք ունեին մեծ արկղի տեսք», – ասել է տօրեն Արատի Պրաբհակարը:

Այժմ  այն  կրում են զինատեսակներից շատերը, ինչպես նաև քաղաքացիական շատ սարքավորումներ:

2010թ-ից DARPA-ն աշխատում է մի շարք ծրագրերի վրա, որոնց նպատակն է մշակել նոր նավիգացիոն և տեղակայման տեխնոլոգիաներ: Սկզբում նրանք կաշխատեն հասանելի լինել այն վայրերում, որտեղ արբանյակները չեն աշխատում:

Դիտվել է 2620 անգամ:
Print Friendly

Leave a Reply