«Միգուցե մենք խենթ ենք, կամ աշխարհն է ցնորվել…»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 26, 2013 14:17

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 16-ին` Իսրայելի անկախության օրը, ընդունեց թիվ 65 բանաձևը, որը նախատեսում է ռազմական և դիվանագիտական աջակցություն Իսրայելին` Իրանի վրա հարձակման դեպքում:

Սա նշանակում է, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը, որը վերջին ժամանակներս, հատկապես` Սիրիայի խնդրի թեժացումից հետո, կարծես սառել էր, նորից ակտիվանում է:

Ի սկզբանե փորձագետները նշում էին, որ մինչև Սիրիայի հարցերը չլուծվեն, Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆն, ուշադրությունը չի կենտրոնացնի Իրանի վրա: Ու եթե նման բանաձև է ընդունվում, նշանակում է տարածաշրջանում լուրջ ու այսպես ասած, վիրահատական միջամտություն է նախապատրաստվում Արևմուտքի կողմից:

 Այդ կարծիքն իրեն երկար սպասել չտվեց, քանի որ բանաձև ընդունելուց անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ինչպես նշում էր  «Reuters»-ը,  հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս 200 զինծառայող ուղարկել Հորդանան` այդ մերձավորարևելյան երկրի պաշտպանունակության մեծացման համար: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի սահմաններից զինված հակամարտության դուրս գալուն խոչընդոտելն է: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ«պատերազմի հրդեհն» անպայման կտարածվի նաև Հորդանանում, որի տարածքից սիրիացի ապստամբներին  զենք է մատակարարվում:

Հարց է առաջանում` այդ ի՞նչ 200 գերզինվորներ են, որ կկարողանան խոչընդոտել Սիրիայի սահմաններից հակամարտության դուրս գալը. պարզ է` հրահանգիչներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Այս զինվորականներից բացի, Հորդանանից մի անանուն աղբյուր սաուդյան «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն «Patriot» զենիթահրթիռային երկու համալիր է տեղակայելու Սիրիայի և Հորդանանի սահմանին: Դրանք Հորդանան են բերվելու Քուվեյթից և Քաթարից: Սա էլ դեռ վերջը չէր, տեղեկատվություն հրապարակվեց, որ ԱՄՆ-ն կկրկնապատկի սիրիական ընդդիմությանը տրամադրվող օժանդակությունը` հասցնելով այն 250 միլիոն դոլարի: Այդ մասին էլ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Տվյալ հայտարարությամբ Քերին հանդես է եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` «Սիրիայի բարեկամներ» խմբի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Քերիի` կմեծանա նաև ոչ մարտական ռազմական սարքավորումների մատակարարման ծավալը: Այդ նույն ընթացքում Հորդանանի իշխանությունները բացեցին իրենց երկրի օդային տարածքը իսրայելական անօդաչու սարքերի համար, որոնք հետևում են Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

Բայց, ինչպես և սպասվում էր, հակառակորդների ճամբարում էլ դեռ արթուն են, ու այս քայլերի անմիջական պատասխանը եղավ այն, որ տեղեկատվություն տարածվեց, թե «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալան գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին  աջացկություն ցուցաբերելու հարցը, եթե ապստամբները զգալի հաջողությունների հասնեն:

«Իրանը մտադիր է 100 հազար զինծառայող ուղարկել Սիրիա` Ասադի կառավարության պաշտպանության համար, եթե Արևմուտքը շարունակի աջակցել ընդդիմադիրներին»,- հայտնել է բանակցություններին տեղյակ աղբյուրը:

Ամեն ինչից պարզ է դառնում, որ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է թեժանում:

 Որքան էլ ուզեն, աշխարհը միաբևեռ չէ

 

Այս դեպքում, բազմիցս նշել ենք, որ կարևոր է, թե ինչպես կարձագանքի այս ամենին Ռուսաստանը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ապրիլի 17-ին Ստամբուլում նշել է, որ սիրիական գործընթացի որոշ կարևոր մասնակիցներ վստահեցնում էին, թե ուղիներ կփնտրեն երկխոսության համար, և հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել այն բանին, որ Դամասկոսը կատարի իր խոստումները, առաջնորդվի Ժնևյան համաձայնագրով:

«Եթե իրադրությունը հանձնենք նրանց, ովքեր խաղադրույք են կատարում ռազմական որոշման վրա, ապա այն սարսափները, որոնք կան, կբազմապատկվեն, նաև կմեծանա ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Եթե սովոարկան լեզվով ասենք, Ռուսաստանը դեմ է սիրիական խնդրի ռազմական սցենարներին, իսկ դա նշանակում է` նաև իրանական խնդրի լուծման տարբերակին: Դրանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկելու է սիրիական թեման:

Այս առնչությամբ կարևոր է մի հանգամանք. Արևմուտքը պետք է ամեն կերպ փորձի Ռուսաստանի ուշադրությունը շեղել Մերձավոր Արևելքից, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակներն այս տարածաշրջանում: Եվ կարևոր է հասկանալ, թե ինչ միջոցներ կարող է օգտագործել Արևմուտքը նման հարցերում, մասնավորապես` ԱՄՆ-ն:

Մի փոքրիկ պատմական ակնարկ, թե ինչպես է սովորաբար լուծում ԱՄՆն իր աշխարհաքաղաքական հարցերը:

Պատերազմը համարվում է գերշահավետ բիզնես, դա գաղտնիք չէ: 1915 թ. մայիսի 7-ին ԱՄՆն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, երբ ԱՄՆի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ «Լուզիտանիա» նավն ուղևորվեց դեպի գերմանական վերահսկողության տակ գտնվող ջրերը և ոչնչացվեց գերմանական ուժերի կողմից:

 1941 թ. ԱՄՆն մտավ Երկրորդ աշխարհամարտի մեջ, երբ դեկտեմբերի 7-ին Ճապոնիան ավիացիոն հարված հասցրեց Պեռլ Հարբորում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազային, սակայն դրանից 60 տարի հետո հայտնի դարձավ, որ այդ հարձակման մասին ԱՄՆում տեղյակ են եղել դրանից մեկ շաբաթ առաջ:

 1964 թ. ԱՄՆի կողմից Հյուսիսային Վիետնամին պատերազմ հայտարարելու պաշտոնական առիթ դարձավ «Տանկինյան միջադեպը», երբ վիետնամական սուզանավերը Տանկինի ծոցում հարձակում գործեցին ԱՄՆ ռազմանավի վրա: Սակայն հիմա հենց ամերիկացի հետազոտողներն են ասում, ոչ մի հարձակում էլ ռազմանավի վրա չի եղել, ինչի մասին խոսել է նաև այդ ժամանակի ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան:

 2001 թ. սեպտեմբերի 11-ի «ահաբեկչությունից» հետո ԱՄՆն պատերազմներ սկսեց միանգամից Իրաքում և Աֆղանստանում, ու հենց այդ ժամանակ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել, որ ահաբեկչությունը սարքովի էր

 Հենց ամերիկացի հետազոտողներն են արձանագրել, որ Իրաքում ռազմական գործողությունների ձգձգումը պայմանավորված էր այն հանգամանքներով, որ բացի նավթից, պատերազմական բիզնեսից, ներքին քաղաքական դիվիդիենտներ շահելուց, նաև պետք է հանդիսանային ռազմաբազա հարևան նույնպես նավթ արտադրող Սիրիա և Իրան ներխուժելու համար:

 Հարց է առաջանում` այդ ինչպե՞ս եղավ, որ մի օր աշխարհը զարթնեց ու իմացավ, որ Հյուսիսային Կորեան «միջուկային արկածախնդրություն է» սանձազերծել Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Դրանից հետո «Patriot» զենիթահրթիռային համալիրի նորագույն` РАС-3 տարատեսակից 4 օրինակ բերվեց ճապոնական Օկինավա կղզի: Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության` դրանք նախատեսված են ԿԺԴՀ բալիստիկ հրթիռները որսալու համար: Ստացվում է, որ Արևմուտքը, խիստ «մարդասիրական», «խաղաղարարական» նկատառումներից ելնելով, «Patriot»-ներով է լցնում ոչ միայն բոլոր այն տարածաշրջանները, որտեղ թեժ օջախներ կան, այլև Ռուսաստանի շահերի տիրույթում

Ու պատահակա՞ն է արդյոք, որ Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար և Թամերլան Ցարնաևները սկզբում` մինչև նշելը, որ նրանք ԱՄՆ քաղաքացի են, նշվում էր, որ «ծագումով Ռուսաստանից են»: Ի դեպ, հենց Բոստոնի ահաբեկչությունն էլ, դատելով համաշխարհային քաղաքականություն վարելու ԱՄՆ  վերոհիշյալ «փորձից», հուշում է, որ կուլիսներում ինչոր գործընթաց է եռում:

Դիտվել է 6461 անգամ:
Print Friendly

Leave a Reply