Սլովակիայի ԱՕԿ-ի պատվիրակությունը Հայաստանում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 25, 2013 15:14

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 25-ին հյուրընկալեց   Սլովակիայի  ԱՕԿ-ի գործկոմի անդամ, կարատեի Եվրոպայի նախկին չեմպիոն, Տրնավայի նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը:

Տանտերերին  ողջունելուց հետո,Միկուշը խոսեց վերջին տասնամյակում հայ մարզիկների բարձր նվաճումների մասին:

Ողջույնի պատասխան խոսքով հանդես եկավ  ՀԱՕԿ-ի նախագահը: Նա  հյուրերի համար հաճելի անակնկալ էր պատրաստել: Բանն այն է, որ ապրիլի 27-ին կլրանա Սլովակիայի ԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակը: Այդ առիթով Ծառուկյանը  ՀԱՕԿ-ի  ստեղծման  20-ամյակի պատվին  2011-ին  թողարկված հուշամեդալը և  Սլովակիայի  ԱՕԿ-ի 20-ամյակի առթիվ շնորհավորական   ուղերձը   հանձնեց Միկուշին:

ՀԱՕԿ-ի նախագահը «Տրդատ երրորդ Արշակունի»  մեդալ  շնորհեց  Սլովակիայի  ԱՕԿ-ի պատվիրակության ղեկավարին:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply