ՃՏՊ` Գյումրի քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2013 11:49

Ապրիլի 24-ին, ժամը 20.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2101″ մակնիշի 31 SL 932 պետհամարանիշի և “ՎԱԶ-2107″ մակնիշի 27 UU 490 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply