Գվինեթ Փելթրոուն աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 8:51

People ամսագիրը դերասանուհի Գվինեթ Փելթրոուին 2013-ի ամենագեղեցիկ կին է ճանաչել: Գեղեցկությանը նվիրված  հրատարակության հատուկ թողարկումը վաճառքի կհանվի ապրիլի 26-ին: Հրատարակության կայքում ևս լրիվ ներկայացված չի աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցանկը,սակայն մասամբ այն հասանելի է:

40-ամյա դերասանուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ առօրյայում ինքը սովոր է ջինս ու մարզաշապիկ կրել, ոչ թե զգեստներ կամ էլ դասական հագուստ, որոնցով նա հայտնվում է  միայն  միջոցառումներին: Բացի այդ, նա պատմել է, որ գրեթե չի կիրառում դեկորատիվ կոսմետիկա: Ինչպես ինքն է ասում, թարմ տեսք ունենալուն ու առույգ զգալուն օգնում է հատուկ ֆիզիկական վարժությունների համակարգը:

Սովորաբար այս հրատարակությունն իր ցուցակում  ամենագեղեցիկ կանանց անունները ներկայացնում է ոչ հիթ-շքերթի կարգով, այլ նշում է միայն թոփի ամենագեղեցիկ կնոջ անունը:

2013-ին այդ ցուցակում են հայտնվել Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգոյի” աստղ Քերրի Վաշինգտոնը, օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը, երգչուհի Փինքը, դերասանուհիներ Զոե Դեշանելը, Ամանդա Սեյֆրիդը, Դրյու Բերիմորը և այլք:  Հետաքրքրական է, որ այս ցուցակում է նաև 75-ամյա դերասանուհի, մոդել և պրոդյուսեր Ջեյն Ֆոնդայի անունը:

2012-ին  People-ի վարկածով ամենագեղեցիկ կին էր ճանաչվել երգչուհի Բեյոնսեն:

Դիտվել է 2108 անգամ:
Print Friendly

Leave a Reply