Զինվորականի տվյալներով՝ Գուանտանամոյի հացադուլավորների թիվը հասել է 92-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 22:03

Ըստ ԱՄՆ ռազմական ներկայացուցչի տվյալներով՝ բժշկական անձնակազմը հայտնում է, որ Կուբայում գտնվող ամերիկյան Գուանտանամո բանտում հացադուլավորների թիվը հասել է 92-ի:

Մեկ օրում ութ այլ բանտարկյալներ են միացել հացադուլին՝ այս թիվը կազմում է բանտում պահվող 166 բանտարկյալների կեսը:

Գնդապետ Սամուել Հաուսը հայտնում է, որ չորեքշաբթի օրը հացադուլավորների թիվը պարզ է դարձել, երբ բժիշկները յուրաքանչյուր բանտարկայլի ընդհանուր հատվածից դուրս առանձին քննության են ենթարկել: Ապրիլի 13 հացադուլի հետ կապված փոքր բախում էր տեղի ունեցել բանտապանների և բանտարկյալների միջև:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply