Չինացի կինը այնքան ուժեղ է հարվածել տղամարդու գոտկատեղից ներքև, որ վերջինս շոկից մահացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 21:38

Չինացի կինը այնքան ուժեղ է հարվածել տղամարդու գոտկատեղից ներքև, որ վերջինս շոկից մահացել է

Չինացի կինը այնքան ուժեղ է հարվածել տղամարդու գոտկատեղից ներքև, որ վերջինս շոկից մահացել է

Չինացի կինը դատարանի առջև կկանգնի տղամարդու գոտկատեղից ներքև ուժեղ հարվածելու համար, ինչից հետո նա մահացել է:

Կինը իր երեխային դպրոցից վերցնելուց հետո խանութներից մեկի սեփականատիրոջ հետ վեճի մեջ էր մտել իր էլեկտրական հեծանիվը նրա խանութի դիմաց կանգնեցնելու համար:

42-ամյա տղամարդը դուրս էր եկել, որպեսզի նրան զգուշացնի, որ  չի կարելի  հեծանիվը այդտեղ թողել, որից հետո նրանք սկսել են վիճել:

Վեճը այնքան է թեժացել, որ կինը օգնության է կանչել իր եղբորը և ամուսնուն: Այնուհետև նա մոտեցել էր տղամարդուն և ուժեղ հարվածել գոտկատեղից ներքև, որից հետո տղամարդը շոկի մեջ էր ընկել:

Տղամարդուն բուժակները առաջին օգնություն էին ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Եթե կնոջ մեղքը հաստատվի՝ նա մահվան կտադապարտվի:

Դիտվել է 2058 անգամ:
Print Friendly

Leave a Reply